Պետական ռեսուրսների կիրառության արգելքները նախընտրական Վրաստանում

Վրաստանում հոկտեմբերի 21-ին կայանալիք տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների նախընտրական քարոզարշավի մեկնարկը տրված է: Երկրի ընտրական օրենսգրքի համաձայն, նախընտրական շրջանում վարչական ռեսուրսների եւ պաշտոնական դիրքի սահմանափակումներ են կիրառվելու:

Ըստ ընտրական օրենսգրքի, նախընտրական քարոզչության մասնակցության իրավունք ունեցող քաղաքացուն նախընտրական շրջանում արգելվում է. որեւէ քաղաքական կուսակցության, ընտրական թեկնածուի, կամ նախընտրական քարոզարշավի ընթացքում վարչական ռեսուրսի կիրառությունը։

Արգելվում է նաև` պետական, տեղական ինքնակառավարման մարմինների և պետական բյուջեից ֆինանսավորվող կազմակերպությունների զբաղեցրած շինությունների օգտագործումը` քաղաքական միավորումների քարոզչության նպատակով։

Վրաստանի ընտրական օրենսգրքի համաձայն, նախընտրական շրջանում վարչական ռեսուրսների կիրառություն է համարվում նաեւ պետական սեփականություն համարվող տրանսպորտային միջոցների օգտագործումը։

Թողնել պատասխան