Սահակաշվիլին կարոտել է ամեն ինչ`Իվանիշվիլիից բացի

Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սահակաշվիլին արդեն ավանդական ֆեյսբուքյան ուղիղ եթերով հարցազրույցի շրջանակներում ասել է, որ շատ է կարոտել Վրաստանը:

«Ես շատ եմ փոխվել, արդեն այդքան շատ ռիսկի չեմ դիմում, ինչպես նախկինում: Ես անձամբ փոխվել եմ, ինչպես և փոխվել է Վրաստանը, բայց արագ զարգացումը չպետք է փոխվի: Ամենակարևորը. ես կարոտել եմ ձեզ, Բաթումին եմ կարոտել, մի խոսքով` ամեն ինչ, բացի Իվանիշվիլիից»,-անկեղծացել է Սահակաշվիլին: Մեկ այլ եթերի ընթացքում նա հայտարարել է, թե վստահ է իր Միացյալ ազգային շարժման հաղթանակի մեջ, և ընտրություններից հետո իշխանության գալու դեպքում ինքը մտադիր չէ «վրեժ լուծել նրանցից».

«Ուժային կառույցները, Ոստիկանությունը և ժողովուրդը իրենց կողմից չեն, իսկ իմ վրեժը կլինի Վրաստանի զարգացումը»։ Ընտրությունների հետ կապված` Սահակաշվիլին վստահ է, որ արդյուքնները չեն կեղծվելու, իսկ ինքը վստահում է միայն Ռուսթավի 2-ի պատվիրած exit poll-ի արդյուքներին, քանի որ դրանք երբեք սխալ չեն լինում. «Ես 2012-ին չսպասեցի ԿԸՀ-ի հաշվարկին, տեսա exit poll-ի  հարցումների արդյուքները և ասացի, որ մենք պարտվել ենք: Մենք ընտրությունից դուրս գալիս պետք է ճիշտն ասենք, դա կհավաքվի մեծ գետի մեջ և ջրհեղեղ կդառնա Իվանիշվիլիի համար»,-ասել է նախկին նախագահը:

Թողնել պատասխան