Սահակաշվիլին հիշեցնում է Թրամփի հետ ընկերության մասին

Օդեսայի նահանագապետ Միխեիլ Սահակաշվիլին, ով երկուշաբթի օրը հայտարարել է այդ պաշտոնից հրաժարականի մասին, ֆեյսբուքի իր էջում հայտարարել  է  ԱՄՆ-ի Հանրապետական կուսակցության թեկնածու Դոնալդ Թրամփի  հետ ընկերության մասին։ Վրաստանի նախկին նախագահը հիշեցրել է, որ Թրամփի հետ իր ծանոթությունը  20 տարվա վաղեմություն ունի։

«Ուժեղ անձնավորություն՝ անկանխատեսելի քաղաքականությամբ: Մենք պետք է զգույշ լինենք, ավելի կազմակերպված, քան երբեւէ», — գրել է նա։

Սահակաշվիլին նկատել է, որ ընտրություններում «ենթադրել է» Թրամփի հաղթանակը։

Հիշեցնենք՝ ԱՄՆ-ում երեքշաբթի կայացած նախագահական ընտրությունների նախնական արդյունքներով հաղթել է Հանրապետական կուսակցության թեկնածու Դոնալդ Թրամփը։

Մինչ քաղաքականություն մուտք գործելը, ամերիկացի միլիարդատերը 2012թ․այցելել է Վրաստան՝  Բաթումիում մասնակցել «Թրամփ Թաուեր» երկնաքերի մակետի շնորհանդեսին։

Թողնել պատասխան