Սարկավագին 6-12 տարի ազատազրկում է սպառում

 Մարիխուանա ձեռք բերելու և պահելու մեջ մեղադրվող սարկավագ Գիորգի Ջախուաին սպառնում է 6-12 տարի ազատազրկում:
Վրաստանի ներքին գործերի նախարարությունից հայտնել
lեն, որ Գիորգի Ջախուայի գործն ընթանում է քրեական օրենսգրքի 265-րդ հոդվածի է կետի հատկանիշներով` թմրանյութային միջոցներ պարունակող բույսի մեծ քանակություն տնկելը, հոդվածով նախատեսված է 6-12 տարի ազատազրկում:
Մինչ հոդվածի փոփոխությունը սարկավագին ազատազրկում չէր սպառնում, քանի որ նա մեղադրվում էր ՔՕ 260-րդ հոդվածի` թմրանյութային միջոցների  ձեռք բերման և պահպանման մեջ:
Փետրվարի 1-ին Գիորգի Ջախուան «Netgazet.ge» պարբերականին հայտնել է, որ իր տնից առգրավվել է 400 գրամ մարիխուանա: Նրա խոսքերով, բույսը այդքան է կշռել, քանի որ կորիզներ ու արմատներ է ունեցել:
«Միայն տերևը հազիվ 50 գրամ կշռեր»,- հայտարարել է սարկավագը:
Սարկավագը գտնում է,  որ մարիխուանայի օգտագործումն արգելելը հանցագործություն է.
«Ծանր հիվանդ եմ: Բժշկի գնալու հնարավորություն չեմ ունեցել շատ անգամ: Այնպիսի թանկարժեք դեղորայք են նշանակում, որ այդքան գումար չունեմ: Բժշկական կրթություն ունեմ»,- հայտարարել է Ջախուան:
Սարկավագն ասում է, որ C հեպոտիտ, B կատեգորիայի շաքարային դիաբետ, լյարդի քաղցկեղ ունի: Եթե դատարանը հաստատեց այդ հիվանդությունները, ապա մեղադրանքը չեղյալ կհայտարարվի:

 

Թողնել պատասխան