«Սիթի պարկ» ընկերությունը իրավական վեճ է սկսում քաղաքապետարանի դեմ

«Սիթի պարկ» ընկերությունը կբողոքարկի պայմանագրերի չեղարկման մասին Թբիլիսիի քաղաքապետ Կախա Կալաձեի որոշումը: Նրանք համոզված են, որ քաղաքապետի նմանատիպ որոշումն անօրինական է, քանի որ բացակայում են իրավական հիմքերը:

Թե ինչ կպահանջի ընկերությունը բողոքի բավարարման դեպքում, դեռևս անհայտ է:

«Ընկերությունը գտնում է, որ պայմանագրերի չեղարկումն անհիմն է: Եթե վրացական դատարանը չարդարացնի ընկերությանը, ապա ընկերությունը կդիմի միջազգային արբիտրաժին», — ասել է «Սիթի պարկ» ընկերության իրավաբան Թամար Շուբիթիձեն:

Հիշեցնենք, որ Թբիլիսիի քաղաքապետարանը վերջերս հայտարարեց, որ դադարեցնում է քաղաքում կայանատեղիների հարցերի կարգավորմամբ զբաղվող «Սիթի պարկ»-ի հետ պայմանագիրը:

Թողնել պատասխան