Սոցիալապես անապահովները պահանջում են կոմունալ ծախսերի սուբսիդավորման ծրագրի վերականգնում

Սոցիալապես անապահովները պահանջում են կոմունալ ծախսերի սուբսիդավորման ծրագրի վերականգնում: Այդ ծրագրով նրանք ամեն ամսի պետությունից 106 լարի էին ստանում: Այսօր, մոտ 50 անապահով ընտանիքների ներկայացուցիչներ հավաքվել են Թբիլիսիի քաղաքապետարանի մոտ` հանդիպում պահանջելով քաղաքապետարանի աշխատակիցների հետ, տեղկացնում է «Ռուսթավի 2»-ը:
Պահանջները չբավարարելու դեպքում ցուցարարները նախատեսում են շարունակել բողոքի ակցիաները: Այսօրվա բողոքի ակցիայի ընթացքում նրանք նամակ են փոխանցել քաղաքապետարան:

Թողնել պատասխան