Վարդերի հրապարակը նոր տեսք կստանա

Թբիլիսիի վարդերի հրապարակը կվերակառուցվի գերմանական Գրավթ ընկերության ճարտարապետների ծրագրին համապատասխան: Մարտ ամսին Գրավթը հաղթել է Ռեդիսոն բլու հյուրանոցի առջևի տարածքի, ինչպես նաև հրապարակի գենտնանցումի հարմարեցման լավագույն ճարտարատեպական ծրագրի մրցույթը:

Հյուրանոցին հարող հրապարակը, որ այժմ ծառայում է միայն որպես ավտոկայանատեղի, վերածվելու է հանգստի բազմաֆունկցիոնալ գոտու` ներկայացումների ամֆիթատրոնով և շատրվաններով: Վարդերի նոր հրապարակը երկու մակարդակներից է բաղկացացած լինելու, նրա թեք հարթությունը կապահովի հրապարակի ստորգետնա հատվածի հետ կապը, որը կառուցվել է դեռևս նախորդ դարի 70-ականներից:

Ներկայում անբարեկարգ գետնանցումը վերակառուցվելու է, այստեղ գործելու են նոր առևտրի կենտրոններ, ռեստորաններ, այսպես կոչված` խորտակված այգիներ: Ստորգետնյա հետիոտնային անցումը  հյուրանոցը կապելու է Ռուսթավելիի պողոտայի հետ: Գրաֆտ ընկերությունը 1998-ին հիմնվել է հայտնի ճարտարապետների կողմից, գրասենյակներ ունի Լոս-Անջելեսում, Պեկինում, Բեռլինում:

Թողնել պատասխան