Վերջին հետազոտությունները ցույց են տալիս, որ ժողովուրդը Մոսկվայի հետ երկխոսություն է ուզում. Մարգվելաշվիլի

Georgia's President Georgy Margvelashvili speaks during an interview with Reuters at his office in Tbilisi, Georgia, November 29, 2016. 2016. REUTERS/David Mdzinarishvili

Վրաստանի նախագահ Գիորգի Մարգվելաշվիլին Ռուսաստանի առաջնորդի հետ հանդիպման վերաբերյալ հայտարարություն է տարածել՝ նշելով, թե վերջին հետազոտությունները ցույց են տալիս, որ ժողովուրդը Մոսկվայի հետ երկխոսություն է ուզում։

Նախագահը կարծում է, որ իշխանության գալով՝ իր թիմը ճիշտ քաղաքականություն է ընտրել, ինչը թույլ է տալիս տրամաբանական, հիմնավորված երկխոսություն առաջարկել:

«Միշտ ասել եմ, որ երազում եմ Ռուսաստանի առաջնորդի հետ զրուցել՝ ոչ թե նրա իմիջից ելնելով, այլև Մոսկվայում կամ Սանկտ Պետերբուրգում ապրող որևէ ռուսական ընտանիքի շահերի մասին: Եթե ես այս ձևաչափով  խոսեմ ռուս առաջնորդի հետ, մենք կհաշտվենք, քանի որ սա կոչվում է ժամանակակից քաղաքականություն, այսինքն այնպիսի զրույց, ինչպես զրուցում ենք Լեհաստանի նախագահի, Գերմանիայի կանցլերի, Ֆրանսիայի նախագահի հետ»,- հայտարարել է նախագահ Գիորգի Մարգվելաշվիլին:

Թողնել պատասխան