Վրաստանը ՆԱՏՕ-ի մերձավոր գործընկերն է. Ստոլտենբերգ

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յանս Ստոլտենբերգը Բրյուսելում լրագրողների հետ ճեպազրույցում ևս մեկ անգամ ընդգծել է, որ Վրաստանը ՆԱՏՕ-ի մերձավոր գործընկերն է: Նրա խոսքով, Հյուսիատլանտյան դաշինքը բազմաթիվ գործողություններ է իրականացնում՝ Վրաստանի համար ապահովելու գործնական և քաղաքական աջակցություն։

«Ողջունում ենք դաշինքին անդամագրվելու ուղղությամբ Վրաստանի գրանցած առաջընթացը։ Մեր գործընկերությունը ամրապնդելու բազմաթիվ հնարավորություններ ունենք։ Մենք ուսումնական կենտրոն ունենք, աջակցում ենք տարբեր ուսումնական միջոցառումների, որպեսզի Վրաստանը զարգացնի իր ռազմական ուժերի պատրաստվածության մակարդակը, օգնում ենք բարեփոխումներ անցկացնելու գործում»,-նշել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը:

Նա նաև ընդգծել է, որ դաշինքը գնահատում է Վրաստանի ներդրումը ՆԱՏՕ-ի խաղաղարար առաքելություններում։ «Այնպես որ, ոչ միայն ՆԱՏՕ-ն է աջակցում Վրաստանին, այլ Վրաստանը ևս մեծ օգնություն է ցուցաբերում ՆԱՏՕ-ին»,-Ստոլտենբերգի խոսքերն է մեջբերում interpressnews-ը:

Թողնել պատասխան