Վրաստանի անկախության օրը պետք է նշվի ապրիլի 9-ին. Նատո Չխեիձե

«Հայրենասերների դաշինք» կուսակցության պատգամավոր Նատո Չխեիձեի կարծիքով Վրաստանի անկախության օրը պետք է նշվի ոչ թե մայիսի 26-ին, այլ ապրիլին 9-ին։

Ըստ Չխեիձեի՝ Սահմանադրության այս դրույթը ենթակա է փոփոխության:

«Ապրիլի 9-ը ամենամեծ ազգային տոնը պետք է դառնա երկրի կյանքում: Վրաստանը, հավանաբար, միակ երկիրն է երկրագնդի վրա, որն իր անկախության օրը տոնակատարության փոխարեն սգալով է նշում: Թե որ իշխանության որոշումն էր այս օրը պատմական սգո օր հայտարարել երկրում, բոլորս լավ գիտենք և հիշում ենք: Այդ իշխանությունն այլևս չկա, և սահմանադրական իրավունքի վերականգման հարցում խոչընդոտներ նույնպես գոյություն չունեն»,- հայտարարել է Նատո Չխեիձեն:

Հիշեցնենք, որ 1989 թվականի ապրիլի լույս 9-ի գիշերը, Թբիլիսիի Ռուսթավելի պողոտայում ԽՍՀՄ զորքերը ցրեցին խաղաղ ցույցը, ինչի հետևանքով 21 ցուցարար զոհվեց, հազարավոր մարդիկ վիրավորվեցին:

Թողնել պատասխան