Վրաստանի ԶՈՒ հրետանին 24 տարեկան է

  Մարտի 15-ին  Թբիլիսիին հարակից Վազիանի գյուղի տարածքի հրետանային առաջին բրիգադի տարածքում, տեղի ունեցավ միջոցառում`  նվիրված Վրաստանի զինված ուժերի հրետանու 24-րդ տարեդարձին: Միջոցառմանը ներկա էր Վրաստանի Պաշտպանության նախարար Թինաթին Խիդաշելին: Նա  ծաղկեպսակ դրեց զոհված հրետանավորների հիշատակի հուշարձանին և Վրաստանի տարածքային ամբողջականության համար պայքարի և ծառայողական պարտականությունները իրականացնելիս զոհված զինծառայողների հիշատակը հարգեց մեկ րոպե լռությամբ:

Միջոցառման պաշտոնական արարողության ընթացքում նշվեց, որ հրետանավորների անձնվիրությունն ու հերոսական գործողությունները փրկել են երկիրը անկումից։ Հրետանավորների հերոսական պայքարն ու խիզախութունն ընդգծելու համար վրաց ժողովուրդը և պետությունը հարգանքի տուրքն է մատուցում հրետանավորներին` մարտի 15-ը Վրաստանի զինված ուժերում հաստատելով որպես   հրեանու ու հրետանավորի օր :12439456_1521879334788692_5934501798126152293_n

Շեշտվեց 2008 թվականի Վրաց-Ռուսական պատերազմի ընթացքում Վրաստանի հրետանու նշանավոր ավանդը: Այս պահին Վրաստանի զինված ուժերի հրետանային ստորաբաժանումները զբաղված են խաղաղ պայմաններում անհրաժեշտ պարտականությունների իրականացմամբ՝ բանակի մարտունակության բարձրացմամբ, ընթանում են ամենամյա ուսուցումներ,  նաև բարոյահոգեբանական մակարդակի բարձրացման ուղղությամբ: Վրաստանի զինաված ուժերի ղեկավար Թինա խիդաշելին շնորհավորեց Վրացական հրետանու տոնը.

10409417_1521879301455362_3201043384561554629_n«Առաջին հերթին շնորհավորում եմ հենց հրետանավորներին` ինչպես այստեղ գտնվող այնպես նաև Խոնիում անցկացվող միջոցառման մասնակիցներին, ուզում եմ բոլորին հաջողություն մաղթել: Վրացական հրետանին իր ներդրումն ունի Վրաստանի յուրաքանչյուր պատերազմում: Ուզում եմ ցանկանալ, որ մեր երկիրը չունենա նրանց ծառայության կարիքը, վստահ եմ, որ նրանք պատրաստ են ռազմական արիությամբ կանգնել երկրի կողքին:Այսօր,   իհարկե,  մեծ շնորհակալական զգացմունքով ենք հիշում այն հերոսներին, որոնք հենց այս հրետանային բրիգադի կազմում պաշտպանում էին երկրի պատիվը»:

Միջոցառման ընթացքում ելույթ ունեցավ Վրաստանի զինված ուժերի գլխավոր շտաբի ղեկավար, գեներալ-մայոր Վախթանգ Կապանաձեն. «Ինձ համար մեծ պատիվ է այսօր այստեղ կանգնել և շնորհավորել ձեզ ` այս օրվա կապակցությամբ: Այս օրը կա,  քանի որ կա ձեր խիզախությունը, հերուսությունն ու ամրությունը։ Ձեր կողքին կանգնած է վրաց ժողովուրդը ուստի հիշեք, թե որ ժողովրդի զավակն եք»:

Միջոցաման ընթացքում պարգևատրվեցին մի շարք զինվորականներ`  աշխատանքային պարտականությունները իրակացնելիս ցուցաբերած բարձր մասնագիտական որակների համար: Միջոցառման ավարտին նախարարը շրջեց հարակից տարածքով, որտեղ ցուցադրվում էր հրետանային զինտեխնիկա:

Թողնել պատասխան