Վրաստանի խաղաղության ինդեքսը վատթարացել է

Համաշխարհային խաղաղության մասին 2018 թվականի հաշվետվության համաձայն՝ Վրաստանում իրավիճակը վատթարացել է: Տնտեսության և խաղաղության ինստիտուտի այսօր հրապարակած հաշվետվությունում նշվում է, որ 163 երկրի մեջ Վրաստանը զբաղեցնում է 102-րդ տեղը և նրան տրվել է 2,13 բալ:

2018 թվականի հաշվետվության համաձայն՝ 2005-2014 թվականներին Վրաստանի իրավիճակը նշանակալիորեն բարելավվել է, այդ թվում գրանցվել է կոռուպցիայի ցածր տոկոս, կառավարության ավելի լավ գործունեություն, տեղեկատվական ազատություն, ռեսուրսների ազատ տարածում և հարևանների հետ լավ հարաբերություններ, սակայն այդ տարիներին իրավիճակը վատացել է Աբխազիայում և Հարավային Օսիայում առկա հակամարտության պատճառով:

Թողնել պատասխան