Վրաստանի կառավարությունը հաստատել է «Հանրային ծառայողների խրախուսման մասին» օրինագիծը

Վրաստանի կառավարությունը ապրիլի 26-ին  հաստատել է «Հանրային ծառայողների խրախուսման մասին» օրենքի նախագիծը։ Օրենքը սահմանում է հանրային ծառայողների, ինչպես նաև փորձնական ժամանակով ծառայողների խրախուսման պատճառները, կարգն ու ձևաչափը: Կառավարության որոշման համաձայն՝  թույլատրվում են շնորհակալական խոսքերը, դրամային պարգևատրումներն ու թանկարժեք նվերեները: Տեղեկացնում է «interpressnews.ge»-ն:

Հատկանշական է, որ հաշվետու տարվա ընթացքում ստացած նվերների ընդհանուր արժեքը չպետք է գերազանցի աշխատավարձի 15%-ը, իսկ միանգամյա ստացած նվերը՝ աշխատավարձի 5%-ը:

Կառավարության որոշումն ուժի մեջ կմտնի 2018 թվականի հունվարի 1-ից։

Թողնել պատասխան