Չատաևի գլխավորած հանցախումբը Վրաստան է մուտք գործել Թուրքիայից

Վրաստանի պետական անվտանգության ծառայությունը (ՊԱԾ) Պանկիսիում իրականացված հատուկ գործողության արդյունքում հրապարակել է Ահմեդ Չատաևի գլխավորած հանցախմբի գործով ընթացող հետաքննությունից որոշ մանրամասներ։ ՊԱԾ-ը պարզել է, թե ինչպես են խմբի անդամները հայտնվել Վրաստանի տարածքում։

ՊԱԾ-ի տարածած տեղեկատվության համաձայն՝ ահաբեկիչները անօրինական կերպով Վրաստանի տարածք են մուտք գործել Թուրքիայի հետ սահմանին գտնվող Մարադիդի գյուղի մոտակայքից։

Գյուղը գտնվում է վրաց-թուրքական սահմանին՝ Մաճախելայի կիրճում: Տեղի բնակիչները, սակայն, պնդում են, թե սահմանը գաղտնի անցնել հնարավոր չէ, քանի որ երկայնքով տեսախցիկները են տեղադրված։

Ահաբեկչության մեջ մեղադրվողները Մաճախեայիի կիրճից Թբիլիսի հասնելու երկու ճանապարհ ունեին։ Առաջինը Մարադիդի-Բաթումի-Քութաիսի-Թբիլիսի, մյուսը Մարադիդի-Ախալցիխե-Բորժոմի-Գորի-Թբիլիսի ճանապարհն է :

Վրաստանի պետական անվտանգության ծառայությունը նոյեմբերի 21-22-ին Թբիլիսիում տեղի ունեցած հակաահաբեկչական գործողության արդյունքում ձերբակալել է մի քաղաքացու, ով մեղադրվում է Ախմեդ Չատաևի հետ համագործակցելու և ահաբեկչական գործողություններ կազմակերպելու մեջ։ ՊԱԾ-ը նշում է, որ  ձերբակալվածի անունը ոչ թե Սաիդ Դուդաև է, ինչպես ավելի աղ նշվել է, այլ Շուայիվ Բորզոև, ով Ինտերպոլի կողմից հետախուզման մեջ է։

Հիշեցնենք՝ Չատաևն ու իր երկու համախոհները սպանվել են հատուկ գործողության ժամանակ։

Վրաստանում տեղի ունեցած ամենամեծ ահաբեկչական գործողությունից անցել է մեկ ամիս և 5 օր:

Թողնել պատասխան