Երեխաների սեռական բռնության դեպք Վրաստանում

Վրաստանի դաստիարակչական հաստատություններից մեկում հավանական է, որ տեղի է ունեցել սեռական բնույթի բռնություն երեխաների միջև, այս մասին interpressnews.ge պարբերականին տեղեկացրել են սոցիալական ծառայության գործակալությունից:

Նրանց տեղեկատվությամբ, կասկած  հայտնվելուն պես սկսվել է գործի հետաքննություն ներքին գործերի նախարարության կողմից, դեպքի հաստատման պարագայում  համապատասխան անձանց պատասխանատվության ենթակելու հարց կկանգնի:

«Դաստիրակչական կենտրոնում պետական հոգածության ներքո գտնվող 9 անչափահաս է բնակվում, որոնց հետ աշխատում են սոց. աշխատողներ և հոգեբան: Բռնության մեջ կասկածվողը արդեն իսկ հեռացվել է հաստատությունից:

Քանի որ թեման բավականին ծանր և զգայուն է, կոչ ենք անում հասարակությանը, երեխաների հետաքրքրություններից ելնելով և նրանց պաշտպանելու նպատակով դաստիարակչական կենտրոնի և երեխաների ինքնությունը չբացահայտել: Պետական մարմինները պատրաստ են հետաքննության ավարտից հետո հետաքրքրված անձանց տրամադրել տեղեկատվություն ինչպես միջադեպի, այնպես էլ այն քայլերի վերաբերյալ, որոնք կիրակացվեն հետաքննությունն ավարտելուց հետո պես»,- նշած է սոցիալական ծառայության գործակալության հայտարարության մեջ:

Թողնել պատասխան