Վրաստանյան ԶԼՄ-ների առաջին էջերում Երևանն է (լրացվում է)

Վրաստանյան լրատվամիջոցները շարունակում են անդրադառնալ Հայաստանի մայրաքաղաքում տեղի ունեցող իրադարձություններին: Newsgeorgia-ն  գրում է մեկ զոհի մասին, նաև հաղորդում, որ Երևանի փոխոստիկանապետը պատանդ է վերցվել:  Ոստիկանության Էրեբունի բաժանմունք տանող ճանապարհը փակ է, շենքի հարակից տարածքում զորք է հավաքվում: «Մարշալպրես» լրատվականը նշում է, թե դեպի Սեւան տանող մայրուղին պակված է:

 Interpressnews  լրատվականը գրում է, որ զինված խմբի պահանջը երկրի նախագահ Սերժ Սարգսյանի հրաժարականն է և իշխանության հանձնումը ժողովրդին: Ըստ լրատվամիջոցի` Ոստիկանության բաժանմունքում 7 պատանդ կա, իշխանությունները բանակցություններ են սկսել զինված խմբի հետ, Հայաստանի ԱԱԾ-ն հերքել է երկրում զինված հեղաշրջում սկսելու  մասին լուրը: Գրեթե նույն բովանդակությամբ հոդված է հրապարակել նաև apsny  պարբերականը և  Rustavi2  հեռուստանըներությունը:

Վրացալեզու netgazeti -ն հղում է անում Ազատություն ռադիոկայանին և գրում մի զոհի և մի քանի վիրավորի մասին:

Ընդհանուր առմամբ` վրաստանյան լրատվամիջոցները մատնանշում են հայկական աղբյուրները և Հայաստանի ԱԱԾ-ի պաշտոնական երկու հայտարարությունները:

Հայաստանում Վրաստանի փոխդեսպան  Մալխազ Մալաշխիան  Rustavi2 հեռուստաընկերության եթերում հայտարարել է, որ Երևանում լարվածություն և քաղաքացիների խուճապ չի նկատվում:

Թողնել պատասխան