Վրաստանի ՏԻՄ ընտրությունների երկրորդ փուլում գրանցվել է մասնակցության ցածր մակարդակ

Վրաստանում տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների երկորդ փուլ է անցկացվում Քութայիսիում, Մարթվիլիում, Բորջոմիում,  Օզուրգեթիում, Խաշուրիում, Կազբեգիում: Քաղաքացիները ընտրություն են կատարում իշխող և ընդդիմադիր կուսակցությունների ներկայացուցիչների միջև: Ընտրությունների ընթացքին հետևելու համար ԿԸՀ-ում գրանցում է անցել 2100 ընտրական սուբյեկտ, 1800  տեղական և 654 միջազգային կազմակերպության ներկայացուցիչ:

Ընտրությունների օրը քարոզարշավ իրականացնելն արգելված է միայն այն տարածքների ներսում, որտեղ ընտրական գործընթաց է տեղի ունենում: Արգելված է նաև հեռուստատեսությամբ և ռադիոյով վճարովի և անվճար գովազդի տեղադրումը, ինչպես նաև մինչև 20:00-ն՝ ընտրությունների հետ կապված հասարակական կարծիքի հրապարակումը

Առավոտյան ժամը 8-ին բացվելէ 317  ընտրատեղամաս, ընտրություններին մասնակցելու է 328,2 հազար ընտրող:

Ժամը 10:00-ի դրությամբ մասնակցության ամենաբարձր ցուցանիշը գրանցվել է Օզուրգեթիում՝ 7,5 %, ամենացածրը՝ Խաշուրիում՝ 1%:  Երկրորդ փուլ են անցել այն թեկնածուները, ովքեր հոկտեմբերի 21-ի ընտրությունների արդյունքներով չեն կարողացել 50%-ից ավելի ձայն ստանալ: Բոլոր վեց մունիցիպալիտետներում առաջին փուլում ձայների մեծամասնությունը բաժին էր հասել իշխող Վրացական երազանքի ներկայացուցիչներին, սակայն դրանք բավարար չէին առաջին փուլում հաղթելու համար:

Վրաստանի խորհրդարանական մայրաքաղաք Քութայիսիում երկրորդ փուլում պայքարում են Գիորգի Չիգվարիան՝ իշխող Վրացական երազանքից և Գրիգոլ Վաշաձեն՝ ընդդիմադիր Միացյալ ազգային շարժումից:

Հիշեցնենք՝ ՏԻՄ ընտրությունների առաջին փուլն անցկացվել էր հոկտեմբերի 21-ին, Վրաստանի քաղաքացիները ընտել են 54 քաղաքի և շրջանի քաղաքապետներ  և սակրեբուլոներ, որոնց արդյունքում հաղթանակ էր տարել մեծամասամբ իշխող թիմը:

Թողնել պատասխան