Մահացել է «Հանրապետական» կուսակցության նախկին պատգամավորը

63 տարեկանում վախճանվել է Վրաստանի խորհրդարանի նախկին պատգամավոր, «Հանրապետական» կուսակցության նախկին անդամ Ֆրիդոն Սակվարելիձեն:

Սակվարելիձեն ծնվել է 1954 թվականին Թբիլիսիում: 1971 թվականին ավարտել է Թբիլիսիի թիվ 1 միջնակարգ դպրոցը` գերազանցության դիպլոմով, իսկ 1978 թվականին՝ Թբիլիսիի պետական բժշկական ինստիտուտը՝ բժիշկ-սրտաբան մասնագիտացմամբ:

1992-2016թթ. «Հանրապետական» կուսակցության և ազգային կոմիտեի անդամ է եղել: Եղել է նաև «Քրիստոնեական կրթություն» հիմնադրամի տնօրենը: 2011-2016 թվականներին դասախոսել է Հասարակայնության հետ կապերի ինստիտուտում։

2016-ին «Հանրապետական» կուսակցությունը դուրս եկավ իշխող «Վրացական երազանքի» հետ կազմած կոալիցիայից և առանձին մասնակցեց ընտրություններին, սակայն չկարողացավ հաղթահարել 5 տոկոսանոց շեմը:

Շուտով կուսակցության ղեկավարներից Դավիթ Ուսուփաշվիլին, որը 8-րդ գումարման խորհրդարանի նախագահն էր, մի խումբ ընկերների հետ լքեց քաղաքական ուժն ու ստեղծեց նոր կուսակցություն`«Կառուցման շարժումը», որի կազմի մեջ էր նաև Սակվարելիձեն:

Թողնել պատասխան