Տղամարդը գնացքի տակ է ընկել

Քութաիսիից (Իմերեթիի շրջան) Բաթումի (Աջարիայի ինքնավար հանրապետություն) ուղևորվող գնացքը հարվածել է տղամարդու, ով փորձել է հատել երկաթուղային գծերը: Այս մասին հաղորդում է Ռուսթավի 2 հեռուստաընկերությունը: Դեպքը տեղի է ունեցել երկաթգծի Ուռեկի-Սուփսա հատվածում: Տղամարդը Գուրիայի մարզից էր, ով տեղում մահացել է:

Հետաքննություն է տարվում Վրաստանի քրեական օրենսգրքի՝  «Երկաթուղային տրանսպորտի երթևեկության անվտանգության կանոնների խախտումը, որը հանգեցրել է մահվան» հոդվածով: Պատժվում է 5-ից 7 տարվա ազատազրկմամբ՝ առանց պաշտոն զբաղեցնելու իրավունքի:

Թողնել պատասխան