Վրաստանի քաղաքական կուսակցությունների ֆինանասավորումը 2016 թվականին

Հոկտեմբերի 6-ին, Վրաստանի խորհրդարանական ընտրություններից 2 օր առաջ, «Transparency International» Վրաստան կազմակերպությունը հրապարակել է հաշվետվություն, որտեղ ներկայացվում է քաղաքական կուսակցությունների ֆինանսավորման գործընթացը։

14606525_1458629890820307_1485779663043791173_nԶեկույցը անդրադառնում է 2016 թվականի հունվարի 1-ից սեպտեմբերի 1-ը ընկած ժամանակահատվածում կուսակցությունների օգտին իրականացված նվիրատվությունները:

Վերոնշյալ ժամանակահատվածում քաղաքական կուսակցությունները ընդհանուր առմամաբ 16 մլն 150․855 հազար լարիի նվիրատվություն են ստացել, որից 1․109 ֆիզիկական անձանց կողմից, իսկ 1․321․100 լարին 24 իրավաբանական անձանց կամ ընկերությունների կողմից:

Գումարի մեծ մասը (շուրջ 63%-ը) ստացել է կառավարող «Վրացական երազանք»-ը, որին հաջորդում է Պաատա Բուրճուլաձեի «Պետությունը ժողովրդի համար» կուսակցությունը՝ 2 մլն․ 589․122 լարիով: Երրորդը «Վրաստանի պատրիոտների ալյանս»-ն է 1 մլն 151․797 լարիով։ Չորրորդ հորիզոնականում է ընդդիմադիր «Միացյալ ազգային շարժում»-ը՝ 651 հազար 662 լարիով։ Առաջին հնգյակը եզրափակում է «Գիրչի նոր քաղաքական կենտրոն»-ը 601․717 լարիով:

24 իրավաբանական անձանցից 15-ը նվիրատվություն են կատարել «Վրացական երազանք»-ին:

Ամենախոշոր նվիրաբերող ընկերությունները 6-ն են, որոնք հենց «Վրացական երազանք»-ին թույլատրելի առավելագույն 120․000 ական լարիի նվիրատվություն են կատարել:

15 ընկերություններից միայն երկու ՍՊԸ է ստացել պարզեցված ընթացակարգով պետական պայմանագրեր, որի ընդհանուր արժողությունը կազմել է 255․000 լարի:

Ինչ վերաբերվում է նվիրաբերող ֆիզիկական անձանց, ապա այստեղ պատկերը հետեւյալն է․

1109 նվիրատուից 180-ը այս կամ այն կերպով կապ ունի 717 բիզնես ընկերության հետ, 180 անձից 62-ը այնպիսի ընկերությունների հետ են կապված, որոնք 2016 թվականին պարզեցվաց կարգով ստացել են պետական գնման գոնե մեկ պայմանագիր:

Վերոնշյալ 62 ֆիզիկական անձից 34-ը՝ «Վրացական երազանքի» նվիրատուների ցանկում է, որոնք ընթացիկ տարվա առաջին 8 ամիսների ընթացքում իշխող կուսակցությանն են փոխանցել 900 հազարից ավելի լարի: Նշված նվիրատուներից առանձնացնենք մի քանիսին

  • Խորհրդարանի անդամ Գոչա Էնուքիձեն «Վրացական երազանք»-ին 55․000 լարի է նվիրաբերել, իսկ իր հետ կապ ունեցող 4 ընկերություն, ընթացիիկ տարվա մեջ մոտ 2․5 մլն լարիի ուղիղ պայմանագրեր են ստացել: Գոչա Էնուքիձեի դեպքը նաև նրանով է ուշագրա, որ վերջինիս պատկանող ընկերության աշխատակիցները նույնպես ակտիվ նվիրատվություններ են կատարել: Նրանցից 5-ը՝ 90․000 լարիի չափով:
  • Գիորգի Ջաբիձեն իշխող կուսակցությանը 55․000 լարի է նվիրաբերել, իսկ իր ընկերությունը մոտ 380․000 լարի արժողությամբ ուղիղ պայմանագրեր է ստացել:
  • Իվանե Նիկոլաիշվիլին «Վրացական երազանք»-ին նվիրաբերել է 40․000 լարի և իր հետ կապ ունեցող ընկերությունը ստացել է մոտ 130․000 լարի արժողությամբ ուղիղ պայմանագրեր:
  • Գիորգի Բաքրաձեն իշխող կուսակցությանն է նվիրաբերել 22․000 լարի, իր ընկերությունը ստացել է մոտ 220․000 լարի արժողությամբ ուղիղ պայմանագրեր:
  • Իոսեբ Բրեգվաձեն կուսակցությանն է նվիրաբերել 10․000 լարի, վերջինիս ընկերությունը ստացել է 390․000 լարի արժողությամբ ուղիղ պայմանագրեր: 2016 թվականի հունվարի 1-ից, 38 պաշտոնյա և նրանց ընտանիքի անդամներ իրականացրել է 5000 լարիից ավելի գումարային նվիրատվություն:

Ուշագրավ են այն հանրային դեմքերը, ում կողմից կուսակցությանը նվիրատված գումարը, իրենց կողմից հայտարարագրված եկամուտի մեծ մասն է կազում:

14569842_1458461970837099_134630061_n«Մի շարք անձանց կոմից իրականացված նվիրատվություններում հայտնաբերել ենք մոտ 10 դեպք, երբ կասկածելի հանգամանքներ կան, ինչը հարցեր է առաջացնում»,- զեկույցը ներկայացնելիս հայտարարեց Լևան Նատվրոշվիլին, ով նաեւ հետազոտության համահեղինակներից է։

Ինչպես նշում է Նատվրողվիլին, այս ընտրությունների ընթացքում գրանցվել է նվիրատվությունների մեծ քանակ:

 

171565 Վրաստանի պետական աուդիտի գլխավոր աուդիտոր Լաշա Թորդիայի խոսքերով, իրենք արդեն հասցրել են տուգանել որոշ կուսակցությունների, այդ թվում «Պատրիոտների ալյանս» կուսակցությանը՝ 300․000 լարիի չափով։ Տուգանվել է նաև Պաատա Բուրճուլաձեի կուսակցությունը՝ 60․000 լարիով և 9 այլ կուսակցություններ: Ինչպես տեղեկացնում է Թորդիան, այս ամենը հաջողվել է իրականացնել քանի որ աուդիտի գործակալության պաշտոնական կայքում տեսանելի յուրաքանչյուր ծախսի և նվիրատվության վերաբերյալ տեղեկատվությունը:

Ի դեպ, «Transparency International» Վրաստանը, 2016 թվականի խորհրդարանական ընտրություններին հետևելու է մոտ 400 դիտորդի օգնությամբ, որոնք աշխատելու են Վրաստանի ողջ տարածքում:

Թողնել պատասխան