Քաղաքապետարանը կվերահսկի ամանորյա տոնավաճառների անվտանգությունը

Քաղաքապետարանի որոշմամբ, ամանորյա տոնավաճառ կազմակերպելու նպատակով Թբիլիսիում բացօթյա առևտուրը կթույլատրվի դեկտեմբերի 18-ից մինչև հունվարի 14-ն ընկած ժամանակահատվածում։

«Առևտրականներն անձամբ պետք է տեղադրեն տաղավարները, իսկ քաղաքապետարանի համապատասխան ծառայությունները կվերահսկեն փողոցային առևտուրը», — հայտարարել է Թբիլիսիի փոխքաղաքապետ Իրակլի Բենդելիանին:

Ամանորյա բացօթյա առևտրի համար հատկացվել է 16 տեղ: Տոնավաճառները կտեղադրվեն Գլդանի-Նաձալադեվի, Դիդուբե, Վակե-Սաբուրթալո և Իսանի-Սամգորի թաղամասերում:

Թողնել պատասխան