Քոբուլեթիում քամին վնասներ է տվել

Ուժեղ քամին Քոբուլեթիում վնասել է էլեկտրահաղորդակցման լարերն ու առանց լույսի թողել մոտ 4 հազար մարդու, հաղորդում է աջարիա հեռուսատալիքը: 

Քամու ուժգնությունը ափամերձ շրջաններում հասել է մինչև 24 մ/վ, քամին  մի քանի ծառ է տապալել, ինչի պատճառով Բուկնարի գյուղում փակվել են ճանապարրհները; Ըստ տեղեկությունների` գյուղերում  տների  տանիքներ են վնասվել:  Համայնքապետարանն աշխատում է արտակարգ ռեժիմով` տարերքի հետևանքները վերացնելու նպատակով:

Ուրբաթ սպասվում է ուժեղ  քամի և հորդառատ անձրև,  սևծովյան ափին փոթորիկը կարող է հասնել մինչև 5 բալի,  իսկ մայրաքաղաքում քամու ուժը կարող է հասնել մինչև 28 մ/վ: Եղանակը կբարելավվի միայն  ապրիլի 26-ից հետո, կլինի տաք և արևոտ:

Թողնել պատասխան