Օգոստոսի 5-ի վրաստանյան մամուլի տեսություն

Վրաստանյան մամուլը շարունակում է լուսաբանել  ամուսնության ձևակերպման վերաբերյալ հանրաքվե անցկացնելու  մասին  հարցը:  «Ռուսթավի 2» հեռուստաալիքի փոխանցմամբ՝ «Ժողովրդավարական շարժում-Միասնական Վրաստան» կուսակցության առաջնորդ Նինո Բուրջանաձեն անդրադառնալով թեմային, ասել  է` կառավարությունը նախընտրական շրջանում այս խնդիրը միտումնավոր է ակտիվացրել:  «Այժմ  այս հարցն  ազատորեն որոշելու հնարավորություն տվեցին.  այն ժամանակ, երբ  Վրացական երազանքը  մեծամասնություն էր կազմում, ցանկության դեպքում   կարող էր փոփոխություններ մտցնել սահմանդարության մեջ: Սակայն  այսօր` նախընտրական շրջանում  է Վրացական երազանքը հանրաքվեի թեման առաջ քաշում:  Քաղաքացիների ստորագրությունները  անտեսելու  իրավունք ոչ  ոք  չունի, չնայած, որ  անկեղծ ասեմ`  նախագահի համարձակության  հույսը ունեմ, սուտ կլինի»,- հայտարարել է Բուրջանաձեն:

Լրատվամիջոցների ուշադրության կենտրոնում է նաև ընդդիմադիր համարվող   «Ռուսթավի 2» հեռուստաալիքի շուրջ ընթացող դատավարությունները, սակայն այս անգամ հուշագրավ է հատկապես հեռուստաընկերության  գլխավոր տնօրեն Նիկա Գվարամիայի հայտարարությունը այն մասին, որ  Սահմանադրական դատարանի (ՍԴ)  դատավոր Մայա Կոպալեիշվիլին իր որդու քավորն է:   Սակայն, ըստ նրա, այս փաստը չի կարող հիմք ծառայել դատավորին բացարկ հայտնելու  համար,  քանի որ «դատավորը սկզբից ևեթ այս գործում անկողմնակալ է եղել»:

«Kira .ge»-ն  այսպես է վերնագրել հոդվածը` «Ռուսթավի 2-ի  գործը վերանայել է  հենց հեռուստաալիքի տնօրեն Նիկա Գվարամիայի որդու քավորը»:

«Ես  դատավարության կողմ  չեմ ներկայացնում,  նույնիսկ հեռուստաալիքը չեմ ներկայացնում այս գործում:  Բայց ես կհաստատեմ,  որ Մայան իմ որդու քավորն է»,-ասել է հեռուստաընկերության տնօրենը`   փաստորեն,  խոստովանելով  նաև, որ   դատավորներից  մեկն էլ իր համակուրսեցին Է:

Ինչ վերաբերվում է ՍԴ-ի դատավոր Մայա Կոպալեիշվիլիին, նա  չի հերքել, որ Գվարամիայի որդու քավորն է.  լրագրողի տված հարցին ուղղակի  չի պատասխանել:

Հիշեցնենք` «Ռուսթավի 2»-ի  գործով դատավարությունը շարունակվում է 2015թ.-ի օգոստոսից: Հեռուստաընեկրության ղեկավարությունը այն համարում է քաղաքական պատվեր և ազատ խոսքի սահմանափակում:

Այդ ընթացքում  իշխանությունների ու ընդդիմության («Միացյալ ազգային շարժման») միջև ՍԴ-ի  շուրջ սկանդալ  հասունացավ. նշվում էր, որ ՍԴ-ը  կողմնակալություն է անում «Միացյալ ազգային շարժման» հետ կապված հարցերում:

Վրաստանի «Հանրապետական» կուսակցությունը այսօր ներկայացրել է ընտրացուցակի  առաջին մասում ընդգրկված թեկնածուների անունները: «Frontnews»-ը հրապարեկլով այդ ցանկը, գրում է, որ  Վրաստանի Խորհրդարանի խոսնակ Դավիթ Ուսուփաշվիլին գլխավորում է ցուցակը, իսկ նրա կինը` Վրաստանի Պաղտպանության նախկին նախարար Թինաթին Խիդաշելի 4-րդ տեղում է:  Ըտրացուցակի  2-րդ  հորիզոնականը  զբաղեցնում  է  Խաթունա Սամնիձեն, 3-րդը՝  Լևան Բերձենիշվիլին: Առաջին հնգյակը եզրարափակում է Վախթանգ Խմալաձեն:

Վրաստանի կողմից չվերահսկվող Աբխազիան նոր վարչապետ ունի: Այս մասին կարդում ենք «Netgazeti» պարբերականում:  Վարչապետ է նշանակվել Աբխազիայի նախագահի աշխատակազմի պետ Բեսլան Բարցիցին:  Նա այս պաշտոնում փոխարինում է  Արթուր Միքվաբիային, ով օրեր առաջ ինքնակամ լքել է կառավարության ղեկավարի պաշտոնը: Միքվաբիան պարզաբանելով իր հրաժարականի պատճառները,  հայտարարել էր` բարեփոխումներ (հարկային)  իրականացնելու հնարավորություն չեն տրվել:

Վրաստանում նախընտրական պայքարը շարունակվում է: Այսօր ժամը 12:00-ին  «Գիրչի», «Նոր Վրաստան» և «Նոր աջեր» կուսակցությունները  միավորվել են «Վաշաձե-Ջափարիձե-Նոր աջեր» քաղաքական դաշինքում:  Վերոնշյալ կուսակցությունների առաջնորդները հայտարարել են, որ միավորման պատճառ է հանդիսացել ընդհանուր նպատակները, երկրի զարգացման համար տնտեսական և սոցիալական ծրագիրը և արևմտամետ ուղղությունը: Տեղեկացնում է «Liberali» պարբերականը:

Թողնել պատասխան