Օդի ջերմաստիճանը կշարունակի նվազել

Անձրև, ուժեղ քամի, բարձր լեռնային շրջաններում ձյուն, օդի ջերմաստիճանի նվազում: Օդերևութաբանները Վրաստանում առաջիկա օրերին լավ եղանակ չեն խոստանում: Շրջանների մեծ մասում երկարատև տեղումների հավանականությունը մեծ է գիշերվա ժամերին, բարձրադիր վայրերում՝ ցածր տեսանելիություն: Ցերեկը տեղումները երբեմն կդադարեն, բայց ամպամածությունը կպահպանվի: Քամու արագությունը վայրկյանում կհասնի մինչև 20-25 մետրի: Անկայուն եղանակը կպահպանվի գրեթե ողջ շաբաթվա ընթացքում:

Թողնել պատասխան