Միջազգային փորձագետները Գուդաուրիում են

Վրացի, ֆրանսիացի և ավստրիացի փորձագետները երեկ մինչ ուշ երեկո աշխատել են Գուդաուրիում: Փորձագետներն ուսումնասիրել են մարտի 16-ին Գուդաուրիի ճոպանուղիում տեղի ունեցած պատահարի մանրամասները:
Ճոպանուղին տեխնիկական ստուգում է անցել: Փորձագետներն առայժմ ծանոթանում են համապատասխան փաստաթղթերին:
Փորձագետները պետք է եզրակացություն հրապարակեն պատահարի պատճառների մասին։ Հիշեցնենք, որ պատահարի հետևանքով 11 մարդ է վիրավորվել, որոնցից 5-ը առայժմ հիվանդանոցում են:

Թողնել պատասխան