1-ական արծաթ և բրոնզ: Ռիոյի օլիմպիադայում Վրաստանի արդյունքներն այս պահին

Այս պահի դրությամբ Վրաստանը Բրազիլիայի օլիմպիական խաղերից երկու մեդալ ունի` մեկ արծաթ և մեկ բրոնզ: Վրաստանցի ձյուդոիստ Լաշա Շավդատուաշվիլին Ռիո դե Ժանեյրոյի օլիմպիական խաղերում Վրաստանին բերեց առաջին մեդալը: 79 կգ քաշային կարգում նա մաքուր հաղթանակ տարավ Իսրայելի ներկայացուցչի նկատմամբ` արժանանալով բրոնզե մեդալի: Սա մարզիկի երկրորդ օլիմպիական մեդալն է: 2012-ին նա Լոնդոնում 66 կգ քաշայինում ոսկե մեդալ էր նվաճել:

Արծաթե մեդալը ևս ձյուդո մարզաձևից է: Վարլամ Լիպարտելիանին 90 կգ քաշային կարգում եզրափակիչ մարտում պարտվեց ճանոպնիայի ներկայացուցչին:

Հիշեցնենք` այս Օլիմպիական խաղերին Վրաստանը ներկայացնում են ռեկորդային թվով մարզիկներ` 39: Այսպիսի թիվ ոչ մի անգամ չի եղել: Մարզիկները հանդես են գալիս 13 մարզաձևում: Մարզական փորձագետները, ոսկե մեդալի հետ կապված մեծ հույսեր ունեն հատկապես 5 մարզիկներից: Նախորդ օլիմպիական խաղերին Լոնդոնում Վրաստանի հավաքականը 7 մեդալ էր նվաճել` 1 ոսկի, 3 արծաթ և 3 բրոնզ: Սա մեկ մեդալով ավել է 2008-ի օլիմպիադայից: Պեկինյան մրցումներից Վրաստանը վերադարձել էր 3 ոսկե և երեք բրոզնե մեդալներով: Թիմային հաշվով Վրաստանը Պեկինի օլիմպիադայում 27-րդ տեղում էր, 2012-ին` Լոնդոնում` 39-րդ տեղում:

Թողնել պատասխան