10 երկիր աջակցություն է հայտնել ԵԱՀԿ նախագահին

10 երկիր աջակցություն է հայտնել ԵԱՀԿ գործող նախագահ և Ֆինլանդիայի արտաքին գործերի նախարար Էլինա Վալտոնենին. Թբիլիսիում գտնվելու ժամանակ նրան քննադատել է «Վրացական երազանք»-ը և տուգանել 5000 լարիի չափով։

Էստոնիայի արտաքին գործերի նախարարը հայտարարություն է տարածել, ըստ որի` ԵԱՀԿ նախագահին աջակցություն են հայտնել հետևյալ երկրները.

  • Էստոնիա,
  • Իսլանդիա,
  • Դանիա,
  • Լիտվա,
  • Լատվիա,
  • Շվեդիա,
  • Նորվեգիա,
  • Կանադա,
  • Միացյալ Թագավորություն,
  • Նիդեռլանդներ:

«Մենք գնահատում ենք նրա աջակցությունը ԵԱՀԿ արժեքներին, այդ թվում՝ խոսքի և հավաքների ազատությանը։ Մենք լիովին աջակցում ենք նրա մանդատին Հարավային Կովկասի տարածաշրջանում», — հայտարարել են նշված երկրները։