Վրաստանում հողմաէլեկտրակայանների արտադրություն է սկսվում

Վրաստանում հողմային էլեկտրակայանների արդյունաբերական արտադրության մասին համագործակցության հուշագիր է ստորագրվել էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարարության, «Դելտա» պետական ​​գիտատեխնիկական կենտրոնի և «Վրաստանի քամու էներգիայի ասոցիացիայի» միջև։ Այս մասին տեղեկություն է տարածում էկոնոմիկայի եւ կայուն զարգացման նախարարությունը։

Հուշագրի շրջանակներում կողմերը պարտավորվել են իրենց իրավասության շրջանակներում աջակցել Վրաստանում հողմաէլեկտրակայանների արդյունաբերական արտադրությանը, որն իր հերթին կհանգեցնի նոր աշխատատեղերի բացմանը, քամու էլեկտրակայանների էներգետիկ ենթակառուցվածքներում ինտեգրմանը և էլեկտրաէներգիայի արտադրությանը։

Հաղորդագրության համաձայն կբացվի նաև նոր գործարան, որը կարտադրի հողմային գեներատորներ՝ համաշխարհային չափանիշներին համապատասխան, այն կգտնվի «Դելտա» կենտրոնին պատկանող տարածքում: