Փարվանայի լեռնանցքում երթևեկությունն արգելված է

Ձյան և մերկասառույցի պատճառով ներպետական նշանակության Կոդա-Փարցխիսի-Մանգլիսի-Ծալկա-նինոծմինդա ավտոճանապարհի 94-110 կմ հատվածում (Փարվանայի լեռնանցքում) արգելված է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների երթևեկությունը։

Նույն ավտոճանապարհի 1-93 կմ հատվածում արգելված է կցորդների, կիսակցորդների և 30-ից ավել նստատեղ ունեցող տրանսպորտային միջոցների երթևեկությունը։ Այս մասին հայտնում է Վրաստանի ավտոճանապարհների դեպարտամենտը։