Վրաստանը օրինակելի երկիր է. Մարգվելաշվիլի

Վրաստանի նախագահ Գիրոգի Մարգվելաշվիլին պաշտոնական այցով գտնվում է Ֆրանսիայում: Նա մասնակցել է «Գործընկերություն բաց կառավարման գագաթաժողով»-ին, որտեղ հանդես է եկել խոսքով: Նախագահը նշել է, որ բաց կառավարման տեսանկյունից Վրաստանը որոշակի փորձ ունի և պատրաստ է կիսվել այլ երկրների հետ:
«Մենք փորձ ունենք, որը օրինակելի է տարածաշրջանի համար: Ուրախ ենք, որ հաջորդ տարի նախագահող երկիր ենք դառնալու (Գագաթաժողովին): Կարծում եմ, սա հնարավորություն է տալիս՝ կիսվել փորձով և ծանոթանալ այլ երկրների ձեռքբերումներին: Ժողովրդավարությունը նշանակում է մասնակցություն, իսկ մասնակցության համար պետք է հասկանալ գործընթացը: Մեր առաջնահերթություններից մեկն է՝քաղաքացիներին բացատրել, թե ինչպես է աշխատում կառավարությունը և նրանց ներգրավել այդ գործընթացին»,- Մարգվելաշվիլիի խոսքերն է մեջբերում «Ռուսթավի 2» հեռուստաալիքը:

Թողնել պատասխան