«Վրացական երազանք»-ի կրթության փոխնախարար Զվիադ Գաբիսոնիայի հայտարարության համաձայն՝ 12-րդ դասարանի կամավոր հայտարարագրումից հետո 11-րդ և 12-րդ դասարանների ատեստատների միջև տարբերություն չի լինի։
Խորհրդարանի լիագումար նիստում, «Վրաստանի համար» կուսակցության անդամների հարցին ի պատասխան, նա ասել է, որ հիմնական կրթական բաղադրիչները կբաշխվեն առաջինից մինչև տասներորդ դասարան, իսկ 11-րդ և ցանկության դեպքում` 12-րդ դասարաններում աշակերտը կընտրի իր նախընտրած առարկաները։
«11-րդ և 12-րդ դասարանների վկայականների վերաբերյալ ցանկանում ենք պարզաբանել, որ հիմնական կրթական բաղադրիչները կավարտվեն 1-ից մինչև 10-րդ դասարանները ներառյալ, 11-րդ դասարանը լիովին կօգնի ապագա ուաանողների պատրաստման առումով, իսկ 12-րդ դասարանը, ինչպես գիտեք, մենք թողել ենք կամավորներին, ինչը նշանակում է, որ միայն ցանկության դեպքում նրանք, ովքեր ցանկանում են շարունակել ուսումը Եվրոպական Միությունում կամ այլ երկրներում, որտեղ անհրաժեշտ է ունենալ 12-րդ դասարանի վկայական, կընդգրկվեն այս մասով։
Իհարկե, տարբերություն չկա և չի կարող լինել վկայականների միջև այն պարզ պատճառով, որ կրթական բաղադրիչները պետք է ավարտվեն 10 տարվա ընթացքում, իսկ 11-րդ դասարանը կնվիրվի մոտավորապես 15 առարկայի, որոնցից աշակերտը կընտրի այն առարկաները, որոնք ցանկանում է հանձնել բարձրագույն կրթության քննությունների ժամանակ։ Նա նմանատիպ հնարավորություն կունենա նաև 12-րդ դասարանում։
Ինչ վերաբերում է վկայականներին, վկայականը կտրամադրվի 11-րդ դասարանն ավարտելուց հետո։ Հիշեցնում ենք, որ վկայականում և դիպլոմում 11-րդ և 12-րդ դասարանները չեն գրվում, այնտեղ նշված է, որ որակավորումը շնորհվել է, և հավելվածը հաստատում է, թե քանի գնահատական», — ասել է Գաբիսոնիան։
Հիշեցնենք, դպրոցներում պարտադիր 12-րդ դասարանը կչեղարկվի 2027 թվականից։ Կրթության նախարար Գիվի Միքանաձեի խոսքով՝ դպրոցներում միջնակարգ մակարդակը 2027-2028 ուսումնական տարվանից կլինի X-XI դասարաններ։