Վրաստանում էթնիկ փոքրամասնության ավելի քան 1700 ներկայացուցիչ դիմորդ կշարունակի ուսումը վրաց լեզվի ուսուցման («1+4») ծրագրերում, տեղեկացրել է Քննությունների և գնահատման ազգային կենտրոնը (NAEC):
Հատկանշական է, որ NAEC-ի փոխանցմամբ` ֆինանսավորվել է ավելի քան 700 դիմորդ։ Սա ֆինանսավորում ստացած ընդհանուր դիմորդների թիվն է, ոչ թե միայն հայ դիմորդների:
Ուշագրավ է, որ նախորդ տարիներին ֆինանսավորում ստացած ուսանողների թիվը զիջում էր այս տարվանին, ընդունվողների թիվը ևս նվազ էր` 1600 ուսանող: