2-օրյա վարչական կալանք ակտիվիստի նկատմամբ

Դատավոր Մանուչար Ցացուան որոշում է կայացրել ակտիվիստ Քեթա Դաուդաշվիլիին 2-օրյա վարչական կալանքի դատապարտելու վերաբերյալ։

Դաուդիշվիլին մեղադրվել է դատական կատարածուի գրասենյակի ղեկավար Դավիթ Մատիաշվիլիին խոսքով վիրավորելու համար։

Հատկանշական է, որ դատավարության ընթացքում Ներքին գործերի նախարարության ներկայացուցիչը միջնորդել է տուգանել ակտիվիստին, սակայն դատավորը վարչական կալանք է նշանակել։