2018-ին աշխարհում 80 լրագրող է սպանվել

2018 թվականի 11 ամիսների ընթացքում մասնագիտական գործունեությունն իրականացնելիս աշխարհի տարբեր անկյուններում սպանվել է 80 լրագրող։ Այս մասին ասված է «Լրագրողներն առանց սահմանների» իրավապաշտպան կազմակերպության տարեկան զեկույցում։

Սպանված լրագրողներից կեսից ավելին հինգ երկրներից են` Աֆղանստան (15 զոհ), Սիրիա (11), Մեքսիկա (9) Եմեն (8) և Հնդկաստան (6): Նշենք նաև, որ ԱՄՆ-ում Capital Gazette-ի շենքի վրա հարձակման հետևանքով 6 լրագրող էր զոհվել:

«Լրագրողների նկատմամբ բռնություններն այս տարվա ընթացքում աննախադեպ մակարդակի են հասել, իրավիճակը խիստ քննադատական ​​է», — նշել է «Լրագրողներն առանց սահմանների» իրավապաշտպան կազմակերպության գլխավոր քարտուղար Քրիստոֆ Դելորը:

Հավելենք՝ ներկայումս աշխարհում 348 լրագրող ձերբակալված է: