2025 թվականին ստուգվել է գինու 139 ձեռնարկություն

Գինու ազգային գործակալության հաղորդմամբ՝ 2025 թվականին ստուգվել է գինու 139 ձեռնարկություն, որոնցից 9-ում հայտնաբերվել են խախտումներ։

Գործակալության տարածած հաղորդագրության համաձայն՝ տեսչական վերահսկողություն է իրականացվել 62 ընկերություններում։ Վերցված 1289 նմուշներից խախտումներ են հայտնաբերվել 7 ընկերության 19 նմուշում։

Գործակալության կապալառու ընկերությունների՝ «Բյուրո Վերիտաս Ջորջիա» ՍՊԸ-ի և «ՍՋՍ Ջորջիա» ՍՊԸ-ի ստուգած 80 ընկերություններից վերցված 529 նմուշից խախտումներ են հայտնաբերվել 3 ընկերության 3 նմուշում։ Տեսչական գործընթացը ենթադրում է սերտիֆիկացման համար ներկայացված ալկոհոլային խմիչքի նմուշի համապատասխանության սահմանում տվյալ լոտի հետ։

Արտահանվող ալկոհոլային խմիչքների օրգանոլեպտիկ փորձաքննության նպատակով անցկացվել է 279 դեգուստացիա։ 13 հազար 349 նմուշից դեգուստացիան չի անցել 520-ը, իսկ մնացած 12 հազար 829 նմուշները գնահատվել են դրական։

Ներքին շուկայի վերահսկողություն է իրականացվել 78 ընկերությունների արտադրանքի նկատմամբ։ Վերցված 136 նմուշից խախտումներ են հայտնաբերվել 73 նմուշում։

Գործակալության հաղորդմամբ՝ 2026 թվականին որակի վերահսկողությունը կշարունակվի, որպեսզի տասնյակ միլիոնավոր լիտր վրացական գինին համապատասխանի միջազգային չափանիշներին, և դրա նկատմամբ պահանջարկն էլ ավելի աճի։ Ավելի կակտիվանա նաև ներքին շուկայի վերահսկողությունը։ Գինու ազգային գործակալությունը նշել է, որ 2025 թվականին, նախորդ տարվա համեմատ, խախտումների քանակը նվազել է։