Վետերանները դրամական պարգևներ կստանան

Վրաստանի կառավարության որոշմամբ՝ Հայրենական մեծ պատերազմում հաղթանակի 77-ամյակի կապակցությամբ Երկրորդ համաշխարհային պատերազմի մասնակիցները կստանան միանվագ 1000 լարի (մոտ 330 դոլար), իսկ զոհվածների ընտանիքի անդամները՝ 500 լարի (մոտ 165դոլար):

Համապատասխան հրամանագիրն արդեն ստորագրվել է Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի կողմից:

Նշենք, որ այսօր հետխորհրդային երկրները նշում են 1945 թվականին ֆաշիզմի դեմ տարած հաղթանակի օրը: Այն սահմանվել է Գերմանիայի անվերապահ կապիտուլյացիայի ստորագրումից հետո՝ 1945 թվականի մայիսի 8-ին։ Բեռլինում ստորագրման արարողությունից հետո մայիսի 9-ին ԽՍՀՄ Գերագույն խորհրդի նախագահությունը հայտնեց հաղթանակի մասին: