Արտանետումների նորմերի խախտման 2933 դեպք 7 ամսում

2025 թվականի առաջին 7 ամիսներին հայտնաբերվել է մեքենաների շարժիչներից արտանետումների սահմանված չափորոշիչներին չհամապատասխանող 2933 իրավախախտում, գրել է Շրջակա միջավայրի պաշտպանության և գյուղատնտեսության նախարարությունը։

«Մթնոլորտային օդի որակը բարելավելու նպատակով Շրջակա միջավայրի վերահսկողության վարչության աշխատակիցները վերահսկում են Վրաստանի 4 խոշոր քաղաքներում՝ Թբիլիսիում, Քութաիսիում, Բաթումիում և Ռուսթավիում գործող տրանսպորտային միջոցների տեսանելի արտանետումները։

Ձեռնարկված միջոցառումների արդյունքում 2025 թվականի առաջին 7 ամիսներին հայտնաբերվել է արտանետումների սահմանված չափորոշիչների չպահպանմամբ օրենքի 2933 խախտում։

Հսկողությունն իրականացվում է հատուկ սարքերով՝ կառավարության որոշմամբ սահմանված նորմերին և կանոններին համապատասխան», — նշված է նախարարության հաղորդագրության մեջ։