300 հազար լարի գրավ` Քաղաքային զարգացման հիմնադրամի նախկին տնօրենի նկատմամբ

Վրաստանի քաղաքային զարգացման հիմնադրամի նախկին գործադիր տնօրեն Դավիթ Տաբիձեի նկատմամբ, որը ձերբակալվել էր պաշտոնեական լիազորությունների չարաշահման մեղադրանքով, որպես խափանման միջոց ընտրվել է 300 հազար լարի գրավը։

Որոշումը կայացրել է դատավոր Իրակլի Խուսկիվաձեն։

Գործը վերաբերում է քաղաքային զարգացման հիմնադրամից 30 մանկապարտեզի վերականգնման համար հատկացված 9 մլն 365 հազար 801 լարի խարդախությամբ յուրացման և 1 մլն 211 հազար լարիի չափով անօրինական եկամուտների օրինականացմանը։

Նշված գործով կալանավորվել են նաև հիմնադրամի ծրագրի ղեկավարը և նույն ծառայության նախագծի ղեկավարը, որոնք համագործակցել են քննության հետ, և նրանց նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է գրավը։

Ձերբակալվել է քաղաքային զարգացման հիմնադրամի նախկին գործադիր տնօրենը