Վրաստանի վարչապետը Թուրքիայում է

Վրաստանի վարչապետ Գիորգի Գախարիաի տարածաշրջանային այցերը շարունակվում են։ Ադրբեջան և Հայաստան կատարած ուղևորությունից հետո Գախարիան մեկօրյա պաշտոնական այցով մեկնել է Թուրքիա։

Կառավարության լրատվական ծառայության հաղորդմամբ՝ Անկարա կատարելիք այցը հագեցած կլինի բարձրաստիճան գործիչների հետ հանդիպումներով։

Վարչապետի գլխավորած պատվիրակության կազմում են նաև արտաքին գործերի նախարար Դավիթ Զալկալիանին, էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարար Նաթիա Փուրնավան, ինչպես նաև վարչապետի արտաքին հարցերով խորհրդական Իրակլի Չիկովանին։