Թբիլիսիի քաղաքապետարանը կվճարի սոցիալապես անապահով ուսանողների ուսման վարձը

Թբիլիսիի քաղաքապետարանը սոցիալապես անապահով ուսանողների աջակցմանն ուղղված ծրագրի շրջանակներում սկսել է ընդունել առաջին կիսամյակի համար նախատեսված ուսման վարձի ֆինանսավորման հայտերը։ Այս մասին տեղեկացնում է Թբիլիսիի քաղաքապետարանը:

Հայտերը կընդունվեն մինչև այս տարվա նոյեմբերի 30-ը ներառյալ: Պարտադիր պայման է, որ հայտն ու լրացուցիչ փաստաթղթերը Թբիլիսիի քաղաքապետարան ուսանողն անձամբ ներկայացնի:

Ֆինանսավորում ստանալու համար հարկավոր են հետևյալ փաստաթղթերը.

Նույնականացման քարտի պատճեն

Տեղեկանք սոցիալապես անապահով ընտանիքների միասնական բազայից

Վկայական համալսարանից՝ տարեկան վարձի մասին

Համալսարանի բանկային հաշվեհամարը

Մոտիվացիոն նամակ

Խորհրդատվություն ԲՈՒՀ-ից

Ֆինանսավորում ստանալու ընթացակարգերի մասին առավել մանրամասն՝ այստեղ։