4-օրյա ազատազրկում մայթին կանգնելու համար

Սանդրո Մեգրելիշվիլին մայթին կանգնելու համար դատապարտվել է 4-օրյա կալանքի:

Սանդրո Մեգրելիշվիլին առաջինն է, ում մայթին կանգնելու համար կալանավորել են արտահայտվելու ազատությունը սահմանափակող օրենքի ուժի մեջ մտնելուց հետո:

Ներքին գործերի նախարարությունը Սանդրո Մեգրելիշվիլիին մեղադրում է դեկտեմբերի 17-ին խորհրդարանի մոտ ընթացող բողոքի ակցիայի ժամանակ մայթին հետիոտների տեղաշարժը խոչընդոտելու համար:

Օրենսգրքի այն հոդվածը, որի համաձայն կազմվել են վարչական իրավախախտման արձանագրությունները, որպես պատժամիջոց նախատեսում է մինչև 15 օր վարչական կալանք, իսկ կազմակերպչի դեպքում՝ մինչև 20 օր ժամկետով: