496 վարակված. Վրաստանում կորոնավիրուսի ապրիլի 27-ի տվյալները

Վրաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվն ավելացել է 10-ով ու կազմել 496: Այստեղից 149-ն ապաքինվել է, 6-ը՝ մահացել: Տվյալները հրապարակված են Վրաստանի կառավարության ստեղծած stopcov.ge կայքում:

Նշենք՝ ապրիլի 27-ի ժամը 11:00-ի դրությամբ, կարանտինի ռեժիմում է 4833, հատուկ հսկողության ներքո՝ 571 քաղաքացի: Բուժման նպատակով Վրաստան է տեղափոխվել 3 քաղաքացի: