Նյու Յորքում և Լատվիայում կորոնավիրուսից Վրաստանի քաղաքացիներ են մահացել

Վրաստանի Արտաքին գործերի նախարարության տեղեկատվությամբ, Նյու Յորքում և Լատվիայում կորոնավիրուսից Վրաստանի 2 քաղաքացի է մահացել:

Նյու Յորքում բնակվող քաղաքացին 80 տարեկան էր, կորոնավիրուսից բուժվել է քաղաքի կլինիկաներից մեկում, ուներ նաև դիաբետ:

Լատվիայում մահացած քաղաքացին 53 տարեկան էր, կորոնավիրուսին զուգահեռ ուներ սրտի խրոնիկ հիվանդություն:

Վրաստանի դիվանագիտական ներկայացուցիչները կապի մեջ են մահացածների ընտանիքների հետ: