Ավստրիան Վրաստանի քաղաքացիներին ապաստան չի տա

Tbilisi-city-GeorgiaԱվստրիայի կառավարության որոշմամբ` Վրաստանը, այսպես կոչված, անվտանգ երկրների ցուցակում է ընգրկվել, ինչը նշանակում է, որ Ավստրիա ժամանած Վրաստանի քաղաքացիներին ապաստան չի տրվի: Ինչպես գրում է «Associated Press»-ը, այս մասին պաշտոնապես հայտարարել է Ավստրիայի ներքին գործերի նախարարությունը: Որոշման համաձայն, Վրաստանի քաղաքացիներին ապաստան տալու վերաբերյալ դիմումները կվերանայվեն 10 օրվա ընթացքում, այն դեպքում, եթե օրինակ Սիրիայի քաղաքացիների համար այս գործընթացը մոտավորապես 1 ամիս է տևում: Ավստրիայի կառավարության որոշման համաձայն, Վրաստանից բացի անվտանգ երկրների ցուցակում են ներառվել նաև Ալժիրը, Գանան, Մարոկկոն, Մոնղոլիան և Թունիսը:

Թողնել պատասխան