Աբխազիան անլույս չի մնա

Աբխազիայի ողջ տարածքում էլեկտրաէներգիայի մատակարարման վերաբերյալ սահմանափակումները փետրվարի 16-ից հանվել են: Այս մասին «Սպուտնիկ-Աբխազիա»-ին հայտնել են «Չեռնոմորէներգո» -ի մամուլի ծառայությունից: Տարածված տեղեկության համաձայն՝ Աբխազիային մինչ ջրառատության սկիզբը էլեկտրաէներգիայով կապահովի Ռուսաստանի Դաշնությունը:

«Դա մեզ հնարավորություն է տալիս մարտ ամսին չդադարեցնել էլեկտրաէներգիայի մատակարարումը»,- ասված է մամուլի ծառայության տարածած հայտարարության մեջ:

Էլեկտրաէներգիայով Աբխազիային ապահովելու հարցը օրակարգում հայտնվեց հայտկապես այն բանից հետո, երբ «Ինգուր ՀԷԿ» ջրամբարում ջրի մակարդակը զգալիորեն նվազեց: Այդ պատճառով ՀԷԿ-ում հունվարի 25-ից մինչև ապրիլի 15-ը ժամանակավորապես աշխատել է անջատման համակարգը:

«Ինգուր ՀԷԿ»-ը շահագործվել է 1978 թվականից: Հիդրավլիկ միավորները գտնվում են Վրաստանի կողմից չվերահսկվող Աբխազիայի տարածքում, իսկ ամբարտակն ու ջրամբարը՝Վրաստանի տարածքում:

Թողնել պատասխան