Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին այսօր՝ Թբիլիսիի ժամանակով 15:00-ին, կմասնակցի «Ղրիմի հարթակի» երկրորդ գագաթնաժողովին, որն ստեղծվել է Ուկրաինայի նախագահի նախաձեռնությամբ։
Նախագահի վարչակազմի տվյալներով՝ գագաթնաժողովն անցկացվում է առցանց և նպատակ ունի բարելավելու Ղրիմի շարունակվող օկուպացմանը միջազգային արձագանքի արդյունավետությունը, արձագանքելու անվտանգության աճող սպառնալիքներին, մեծացնելու միջազգային ճնշումը Կրեմլի վրա, Ղրիմը ապաօկուպացնելու և վերադարձնելու Ուկրաինային։
Վրաստանի նախագահը կդիմի գագաթնաժողովի մասնակիցներին՝ համաշխարհային առաջնորդներին և միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներին։