Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին Վախթանգ (Բուբա) Կիկաբիձեի մահվան կապակցությամբ հայտարարություն է տարածել և նշել, որ կինոդերասանի և երգչի արվեստը անջնջելի հետք է թողել նրա երկրպագուների սրտերում։
«Ցավ եմ ապրում վրացական մշակույթի հայտնի գործիչ Բուբա Կիկաբիձեի մահվան կապակցությամբ։ Նրա ստեղծագործությունն ու արվեստն առանձնահատուկ հետք են թողել բազմաթիվ երկրպագուների սրտերում։ Ցավակցում եմ նրա ընտանիքին, ընկերներին ու հարազատներին»,- ֆեյսբուքյան իր էջում գրել է Զուրաբիշվիլին։
Կիկաբիձեի մահվան կապակցությամբ արձագանքել են Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին, Վրաստանի նախկին նախագահ, այժմ անազատության մեջ գտնվող Միխեիլ Սաակաշվիլին, Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: