Թբիլիսիի Թատերական համալսարանի մոտ ընթանում է ուսանողների համերաշխության ակցիան։
«Համերաշխություն Թատերական համալսարանի ուսանողներին». այս կարգախոսով Թբիլիսիի տարբեր հատվածներից երթ է ընթացել դեպի Թատերական համալսարան։ Իլիայի պետական համալսարանի ուսանողները, որոնց միացել են Հանրային հեռարձակողի դիմաց հավաքված քաղաքացիները, աջակցություն են հայտնել Թատերական համալսարանի ուսանողներին և երթով շարժվել են դեպի Ռուսթավելիի պողոտա։
«Չի լինի արդարություն, չի լինի խաղաղություն», — վանկարկում են ցուցարարները` պահանջելով ազատ արձակել ռեժիմի բանտարկյալներին և նշանակել նոր խորհրդարանական ընտրություններ։
Երիտասարդության հիմնական ուղերձն այն է, որ այժմ կենսական է` ուսանողները միասին կանգնեն և դիմակայեն ինքնահռչակ իշխանությանը:
Հիշեցնենք. Թատերական համալսարանի ուսանողական բողոքի ակցիայի մասնակից մի քանի ուսանողի ուսանողական կարգավիճակը դադարեցվել է համալսարանի էթիկայի հանձնաժողովի որոշմամբ։ Ուսանողական շարժման տեղեկություններով՝ ուսանողական կարգավիճակի դադարեցման մասին ծանուցում ստացել է տասն ուսանող։
Մինչ այդ Թբիլիսիի թատերական համալսարանի շենքի ներսում շարունակվող բողոքի ակցիային մասնակցող ուսանողներին ոստիկանությունը տուգանել էր 5000-ական լարիի չափով։