«Դրամաշնորհների մասին» օրենքը խաթարում է թեկնածուի կարգավիճակը. Կալաս

Եվրամիության արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության գերագույն ներկայացուցիչ Կայա Կալասը արձագանքել է «Վրացական երազանք»-ի հաստատած «Դրամաշնորհների մասին» օրենքի փոփոխություններին:

Կալասի խոսքով, «Դրամաշնորհների մասին» օրենքը խաթարում է Վրաստանի ԵՄ թեկնածուի կարգավիճակը:

«Այսօր (ապրիլի 16-ին) Վրաստանն ընդունեց օրենք, որն էլ ավելի է նեղացնում քաղաքացիական տարածքը: Օրենքը, որն ընդունվել է շտապ և առանց խորհրդակցության, ավելանում է վերջին ռեպրեսիվ օրենսդրությունների շարքին: Այս քայլերը խաթարում են Վրաստանի ԵՄ թեկնածուի կարգավիճակը և ժողովրդավարության հիմնական սկզբունքները», — X-ում գրել է Կալասը:

Ապրիլի 16-ին «Վրացական երազանք»-ի խորհրդարանը արագացված կարգով ընդունել է «Դրամաշնորհների մասին» օրենքում փոփոխությունները։ Ըստ այդ փոփոխությունների, դրամաշնորհ տրամադրելու համար անհրաժեշտ կլինի կառավարության կամ կառավարության նշանակած լիազորված անձի/մարմնի հավանությունը։ Չլիազորված դրամաշնորհ ստացող կազմակերպությունը կպատժվի:

Փոփոխություններ «Դրամաշնորհների մասին» օրենքում. ինչ է պետք իմանալ