Քրիստոս Յարեաւ ի Մեռելոց,Օրհնեալ է Յարութիւնն Քրիստոսի:
Այսօր՝ ապրիլի 19-ին, Հայ Առաքելական եկեղեցին նշում է 5 տաղավար տոներից մեկը՝ Սուրբ Զատիկը։ Թբիլիսիի Հայ Առաքելական Սուրբ Գևորգ եկեղեցում կատարվեց ժամերգություն, Անդաստանի արարողություն, Սուրբ Զատկի ճրագալույցի պատարագը։
Հիսուս Քրիստոսի հրաշափառ Հարության տոնը կոչվում է նաև Զատիկ, որը նշանակում է զատում, բաժանում, հեռացում մեղքերից և վերադարձ առ Աստված:
Սուրբ Հարության տոնին հավատացյալները միմյանց ողջունում են «Քրիստոս հարյավ ի մեռելոց» ավետիսով և պատասխանում են՝ «Օրհնյալ է Հարությունը Քրիստոսի»:
Ի դեպ, այս տարի Վրաց Ուղղափառ եկեղեցին ևս Սուրբ Զատիկը նշում է այս օրը:


